Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 29-ի մամուլի ասուլիսում Երևանին հորդորել է հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով։ «Վարչապետ Փաշինյանն ինքն է ասել, որ ճիշտ է համարում հանրաքվե անցկացնել այն մասին, թե որտեղ պետք է լինի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ու՞մ, թե՞ Եվրամիությունում։ Մենք կխնդրեինք, որ դա արվի հնարավորինս շուտ»,- ասել է Պուտինը։               
 

«Հուշարձան մայրիկիս»

«Հուշարձան մայրիկիս»
04.05.2026 | 11:42

Շիրազի «Հուշարձան մայրիկիս» գիրքը տպագրվել է 50 հազար օրինակով և վաճառվել կարճ ժամանակում։ Գուրգեն Մահարին ասել է. «Գիրքը վաճառվում էր այն արագությամբ, ինչպես մատնաքաշ հացը պատերազմի սովի տարիներին»։

Որոշ ժամանակ անց, երբ Շիրազը եկել է Լենինական, մի ծեր կին մոտեցել է նրան ու համբուրել ձեռքը. «Դու իմ Աստվածն ես, որովհետև իմ տղեն 5 տարի ինձ ծերանոց էր տարել, քո «Հուշարձան մայրիկիս» գիրքը կարդացել, ինձ եկել, տուն է տարել: Ես արդեն երկու ամիս քո ընտանիքի համար մոմ եմ վառում»:

Այդ օրը Շիրազը փակվել է սենյակում և անհանգիստ քայլել:

Ինքը ծխող չի եղել, բայց այդ օրը ծխում էր: Վառում էր, կոտրում, վառում, կոտրում, անհանգիստ գնում-գալիս էր սենյակում, ուղեղում չէր տեղավորվում՝ հայ տղամարդն էդ ինչքան պիտի ցածրացած լինի, որ մորն ավելորդ համարի, տանի ծերանոց…

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3337

Մեկնաբանություններ